211652_close_icon
views-count1720 դիտում article-date 08:14 29-10-2015

ՀԿ-ների մասին օրենքում աղմկահարույց փոփոխություններ են սպասվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ «Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարի վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործանեությունը կասեցնելու համար: Բացի այդ, օրենքով ՀԿ–ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականրն թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Այսօր ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման, ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանո՞վ են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում»,–հավելել է թերթը։

Նմանատիպ նյութեր