211652_close_icon
views-count1847 դիտում article-date 10:10 29-10-2015

Ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու. «Առավոտ»

«Առավոտ»-ի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալության հայտնելով Սիրիայամ այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար։ Բայց Հայաստանում կան մարդիկ, որոնք այն աստիճանի են ատում Պուտինին, որ օրը մեջ կանխատեսում են, թե Ռուսաստանը մոտակա ժամանակներս կկործանվի։ Ահա այստեղ է, որ ես կարող եմ վստահաբար ասել, որ նման՝ մեզ համար խիստ անցանկալի երեւույթ տեղի չի ունենա։ «Խառնակ ժամանակներ» (ինչպիսին էր, ի դեպ, Ռուսաստանում 17-րդ դարի սկիզբը), շատ հավանական է, կլինեն, որովհետեւ այդ երկիրը ներքին «հակաթույն» չունի «պուտչերի» դեմ. չկան այն ինստիտուտները՝ նախեւառաջ արդար ընտրություններն ա լուրջ հակակշիռ հանդիսացող խորհրդարանը, որոնք կբացառեն պալատական հեղաշրջումները։ Բայց կործանում Ռուսաստանին չի սպառնում՝ մեր բարեկամ երկրի ժողովուրդը կհաղթահարի հերթական ճգնաժամը, վերնախավը կրկին կսկսի մտածել բարեփոխումների մասին, որոնք, իհարկե, կտապալվեն։ Եվ այլն։ Սակայն հանդգնում եմ 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել՝ մոտակա պատմական հեռանկարում Ռուսաստանը կմնա որպես միասնական պետություն՝ իր ներկայիս սահմաններով: Քաղաքագետները չեն սիրում կանխատեսումներ անել, նրանք վախենում են սխալվել: Բայց քանի որ ես ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ գործիչ, մի կանխատեսում էլ անեմ. ի հեճուկս իմ որոշ բարեկամների հաշվարկների՝ ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու՝ անկախ նրանից, թե նա «գենսեկ» կլինի, թե չի լինի: Բացառված է, որ ՀՀ ԱԺ նախագահը մեր երկրի անունից բանակցություններ վարի Պուտինի, կամ, ասենք, Ալիեւի հետ: Բացառված է նաեւ, որ նրա ձեռքում լինեն երկրի տնտեսության լծակները: Պետական կառավարման ոչ մի կոնֆիգուրացիա, իրական վիճակի ոչ մի դասավարություն նման հնարավորություն չի տալիս»:

Նմանատիպ նյութեր