Չինաստանը 17 մլրդ եվրոյի Airbus օդանավեր ձեռք կբերի
Չինաստանի իշխանությունները ստորագրել են Airbus եվրոպական խոշորագույն ավիաշինարարական ընկերությունից 17 մլրդ եվրոյի 130 օդանավ գնելու վերաբերյալ համաձայնագիր, հաղորդում է BBC-ն:
Գործարքը կնքվել է Պեկինում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ:
Ըստ համաձայնագրի՝ Չինաստանը կստանա 30 լայնաֆյուզելաժային A330 տիպի և 100 նեղ ֆյուզելաժային A320 տիպի օդանավեր: Չինական իշխանությունները գործարքի կնքումը պայմանավորել են առաջիկա 20 տարիներին ուղևորափոխադրումների կրկնակի ավելացման կանխատեսմամբ: