211652_close_icon
views-count1686 դիտում article-date 08:34 30-10-2015

ԱՄՆ դեսպանատունը կառավարությունից հետաքրքրվել է ցուցարարների դեմ հարուցված քրգործերով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։ Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության և ցուցարարների գործերի բաց, թափանցիկ և արհեստավարժ քննություն ոստիկանության և պատկան մարմինների կողմից։ Ակնկալում ենք նաև, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու և հանրային անվտանգության հարցերը»»։

Նմանատիպ նյութեր