211652_close_icon
views-count2174 դիտում article-date 10:41 30-10-2015

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։ Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»։

Նմանատիպ նյութեր