211652_close_icon
views-count1044 դիտում article-date 12:38 30-10-2015

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր