211652_close_icon
views-count2640 դիտում article-date 14:58 30-10-2015

57-ամյա տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 2015թ. հոկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ Ս.Մարտիրոսյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ եղբայրը՝ 1958թ. ծնված Իշխան Մարտիրոսյանը, 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է: Ըստ նկարագրության՝ Ի.Մարտիրոսյանն ունի մոտ 160-165սմ հասակ, նիհար կազմվածք, ալեհեր կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, փոքր-ինչ երկարավուն դեմք, քթին առկա է մեծ սպի, իսկ հագին եղել են սև վերնաշապիկ, կտորե վերարկու, սև տաբատ: Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր