211652_close_icon
views-count8511 դիտում article-date 17:14 30-10-2015

23-ամյա Արսենը օգտվելով անչափահաս ընկերուհու քնած լինելու հանգամանքից` մուտք է գործել նրա բնակարան, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, ապա թալանել ու փախել

23-ամյա Արսեն Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտվելով բնակարանատիրոջ տանից բացակայելու և նրա դստեր` անչափահաս Մ. Հակոբյանի քնած լինելու հանգամանքից, Մ. Հակոբյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան: Բացի այդ, Հակոբյանի տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Դրանից բացի էլ հաշփտակել է Հակոբյանին պատկանող 2500 ՀՀ դրամ արժողությամբ սրբապատկերով հուշանվերը և վերջինիս մոր 150.000ՀՀ դրամ արժողությամբ թվային ֆոտոխցիկը: Այսպիսով, Արսեն Անդրեասյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օրի 147հ.1-ին մասով, 141հ. 2-րդ մասի 1-ին մասով և 176 հ.1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր