3907 դիտում
16:05 16-10-2015
Ի՞նչ պատժի արժանացավ 22-ամյա Արսենը տանը եւ սրճարանում անչափահաս ընկերուհու հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար
Ինչպես տեղեկացրել էինք, 22-ամյա Արսեն Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա16 տարին չլրացած Վ. Բ.-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն էր ունեցել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել էր, որ Արսենը Վ-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Կապան քաղաքի բնակարաններից մեկում և Ձորք թաղամասում գտնվող սրճարանում:
Դատարանը վճռել է Արսեն Մուրազի Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել Արսեն Բադալյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածը` 2015 թվականի օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը` 3 (երեք) օրը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին