211652_close_icon
views-count10051 դիտում article-date 14:33 31-10-2015

Սինայում կործանված ռուսական օդանավի ավերակների տակից մարդկանց ձայներ են լսվում. Reuters

Եգիպտոսի Սինայի թերակղզում այսօր առավոտյան կործանված ռուսական Airbus-321 ուղևորատար օդանավի ավերակների տակից լսվում են ուղևորների ճիչերը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մեկին: «Փրկարարների խումբը փորձում է հասնել օդանավի այն հատվածին, որտեղ ուղևորներն են: Մենք հույս ունենք դեռ ողջ մնացած մարդկանց գտնել այն բանից հետո, երբ ձայներ ենք լսել»,-մեջբերում է գործակալությունը ներկայացուցչի խոսքը: Հիշեցնենք, որ օդանավը Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց կործանվել է Էլ-Կանտալա և Էլ-Լակսիմա բնակավայրերի միջև ընկած հատվածում՝ Էլ-Խասնա քաղաքի մոտակայքում: Օդանավում եղել է 224 մարդ: Lifenews-ը հրապարակել է նաև մահացած ուղևորների [url=http://lifenews.ru/news/167206]ցուցակը[/url]:

Նմանատիպ նյութեր