211652_close_icon
views-count1494 դիտում article-date 16:46 10-11-2015

Սինայում կործանված ռուսական A321 օդանավի բեկորները մանրամասն զննության համար կտեղափոխեն Կահիրե

Հոկտեմբերի 31-ին եգիպտական Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 ուղևորատար օդանավի բեկորները առաջիկայում կտեղափոխվեն Կահիրե, որտեղ դրանք մանրակրկիտ ուսումնասիրության կենթարկվեն, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոում» թերթին: Թերթը, վկայակոչելով ավիաաղետի հարցով ստեղծված հանձնաժողովի աղբյուրին, նշում է, որ նախօրեին հետաքնիչներն այցելել են վթարի վայր, որը գտնվում է Եգիպտոսի զինված ուժերի խիստ վերահսկողության ներքո: Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց օդանավը կործանվել է: Վարկածներից մեկը ահաբեկչությունն է: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:

Նմանատիպ նյութեր