211652_close_icon
views-count1465 դիտում article-date 18:44 01-11-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Վլադիմիր Պուտինին ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և ց` Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևորականաց և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Համայն Ռուսիո Պատրիարքին և Ռուսաստանի սգակիր ողջ ժողովրդին: «Հայցում ենք Բարձրյալին Սուրբ Հոգով մխիթարել զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եվ թող Աստծու ողորմությամբ երկնային բարձունքներում խաղաղությամբ հանգչեն զոհվածների հոգիները», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում:

Նմանատիպ նյութեր