211652_close_icon
views-count1474 դիտում article-date 12:38 02-11-2015

Իրանի արտաքին քաղաքականությունն անփոփոխ է մնալու. Ալի Խամենեի

Իրանի վարած արտաքին քաղաքականությունը անփոփոխ է մնալու՝ անկախ երկրի կառավարության փոփոխություններից, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, ահաթոլահ Ալի Խամենեին, տեղեկացնում է Ալի Խամենեիի պաշտոնական կայքը: Նա նշել է, որ Իսլամական պետության արտաքին քաղաքականությունը կառուցվում է երկարաժամկետ շահերի, արժեքների և սկզբունքների վրա և կառավարությունը կարող ՝ միջամտել միայն այն դեպքերում, որոնք կապված կլինեն առանջին կոնկրետ հարցերի հետ: Խամենեիի խոսքով՝ Իրանը ունի տրամաբանական և լավ մշակված մոտեցումներ, որոնք վերաբերում են տարածաշրջանային կարևորագույն հարցերին, այդ թվում՝ Սիրիայի, Բահրեյնի և Եմենի, իսկ տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի նպատակները 180 աստիճանով տարբերվում են իրարից:

Նմանատիպ նյութեր