211652_close_icon
views-count1807 դիտում article-date 12:47 02-11-2015

Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր

Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15.500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Գոհ եմ: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագ Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը:

Նմանատիպ նյութեր