211652_close_icon
views-count4586 դիտում article-date 15:09 02-11-2015

Ռուսական օդանավի վթարի վայրում հայտնաբերվել են ֆյուզելաժի 12 խոշոր կտորները

Եգիպտական Սինայի թերակղզում վթարված ռուսական A-321 օդանավի ֆյուզելաժի 12 խոշոր կտորներ են հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովը, հաղորդում է Rosbalt.ru-ն: Նրա խոսքով՝ փրկարարները գտել են նաև անձնական 20 իրեր: Երեկ երեկոյան վթարի վայր են ժամանել 100-ից ավելի փրկարարներ: Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Այն ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել է 217 ոըղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են: Ուղևորների դիերը օդանավերը տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ հենց այսօրվանից էլ սկսվել է նրանց ճանաչման գործընթացը:

Նմանատիպ նյութեր