Լոնդոնում ռեկորդային մառախուղ է գրանցվել. կաթվածահար է եղել Հիթրոու օդանավակայանի աշխատանքը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ռեկորդային մառախուղ է գրանցվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մառախուղի պայմաններում տեսանելիությունը կազմում է ընդամենը 50 մետր: Լոնդոնի միջազգային Հիթրոու օդանավակայանում մառախուղի պատճառով չեղյալ է հայտարարվել 45 չվերթ: Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուղևորներին ինքնաթիռների չվացուցակին հետևել համացանցի միջոցով` օդանավակայանի տարածքում կուտակումներից խուսափելու համար:
Մառախուղի ներթափանցումը պայմանավորված է անհավանական տաք եղանակով:
Նշենք, որ նախօրեին` նոյեմբերի 1-ին, Ուելսի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 22 աստիճանի: