211652_close_icon
views-count3758 դիտում article-date 12:26 06-03-2015

Turkish Airlines-ի ինքնաթիռը կաթվածահար է արել Նեպալի օդանավակայանի բնականոն աշխատանքը. ֆոտոշարք

Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի «Տրիբխուվան» օդանավայականում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքային գոտուց: Լրատվամիջոցները հայտնել են, որ անձնակազմի անդամներն ու ուղևորները հաջողությամբ տարհանվել են: Նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել: Դեռևս նախօրեին տեղի ունեցած այս դեպքից հետո չվերթները դեռ չեն վերականգնվել և նախատեսված է օդանավակայանի բնականոն աշխատանքը վերսկսել այսօր: Տեղի ունեցածի հետևանքով հետաձգվել են բոլոր միջազգային չվերթները: Արդյունքում մոտ 12.000 մարդ է կուտակվել օդանավայանում՝ սպասելով թռիչքին: Ըստ տարբեր տեղեկությունների՝ օդանավում եղել է 224-248 ուղևոր: Նեպալի իշխանությունները հայտնել են, որ արտակարգ վայրէջքից հետո վնասվել են ինքնաթիռի առաջնային շասսին(հենասարք) և շարժիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր