9081 դիտում
21:32 03-11-2015
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում Սևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Վարդանյանը իր վարած Mercedes E 200 մակնիշի 32 LL 139 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Սևան քաղաքի բնակիչ 20-ամյա Ադամ Կյուրեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևան բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+