53563 դիտում
17:31 04-11-2015
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Mitsubishi Grandis-ն ու ГАЗ 3110-ը. կան վիրավորներ. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8-րդ նրբանցքի 8-րդ տան բնակիչ, 40-ամյա Հայկ Նազարյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 34 NV 385 համարանիշի և Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 45-ամյա Մխիթար Մխիթարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 24 ՕՏ 181 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mitsubishi-ի ուղևորներ, Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 22 տան բնակիչներ, ֆելիքս Խաչատրյանն ու Սիլվա Շահբազյանը և Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, Սուսաննա Մովսիսյանը մարմնական վնասվաքներով տեղափոխվել են` մի մասը` Չարենցավանի, մի մասը` Հրազդանի բժշկական կենտրոններ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի , հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը` Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենայով Չարենցավանի ոստիկանապետն է ուղեկցել հիվանդանոց:
Ժամանել է նաև Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ֆոտլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Mitsubishi Grandis-ի վարորդը, ով Սևանից Երևան ընթանալիս բախվել է կայանված ГАЗ 3110-ին:
Հավաքվածներից մի քանի քաղաքացիներ աում էին, թե, իբրև, շտապօգնության բրիգադները ուշացել են, սակայն այդ ամենը չի համաապատասխանում իրականությանը, քանի որ նրանք, մասնավորապես` Հրազդանի և Չարենցավանի բժշիկները գործել են շատ օպերատիվ, հիվանդներին կարողացել են ժամանակին տեղափոխել հիվանդանոցներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+