20779 դիտում
20:21 28-08-2019
Ավտովթար-հրդեհ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 40–ամյա վարորդի MItsubishi Grandis-ն ու 43-ամյա վարորդի ГАЗ 3110-ը. Mitsubishi-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ նշված վայրում բախվել են 43-ամյա Հովհաննես Ա.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 65 ՏԼ 839 համարանիշի և 40-ամյա Նորայր Պ.-ի վարած MItsubishi Grandis մակնիշի 07 GM 070 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով MItsubishi Grandis-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել և շարժիչն ամբողջությամբ այրվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արամ Դադոյանը:
Ոստիկանները տեղեկություն են ստացել նաև, որ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային ոստիկանության բաժինը պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+