211652_close_icon
views-count1678 դիտում article-date 20:14 04-11-2015

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին. ֆոտոռեպորտաժ

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Շնորհավորելով Հայաստանում Նորին Գերազանցություն Թագուհու դեսպանին նշանակման կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացում բրիտանական կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ բրիտանական կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և պատրաստակամ է աջակցելու այդ համագործակցության զարգացմանը մի շարք նոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր