Հենրիխ Մխիթարյանը՝ «Գաբալայի» հետ խաղի համար ստացել է ամենաբարձր՝ 10 գնահատականը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրի «Բորուսիա»-«Գաբալա» (4:0) [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69642/]հանդիպման[/url] լավագույն ֆուտբոլիստ:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է հնարավոր ամենաբարձր՝ 10 բալով:
Ըստ վիճակագրության, Մխիթարյանը 8 հարված է կատարել, որից 3-ը՝ դարպասի ուղղությամբ, կատարել է 59 փոխանցում՝ 90 տոկոս ճշտությամբ: Նշենք, որ հայ ֆուտբոլիստն այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: