211652_close_icon
views-count3518 դիտում article-date 15:05 06-11-2015

Հենրիխ Մխիթարյան. Հայրենակիցներս մարզադաշտ էին եկել իմ համար, ոչ թե՝ «Գաբալայի»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրի «Բորուսիա»-«Գաբալա» (4:0) [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69642/]խաղից[/url] հետո մեկնաբանել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հայ երկրպագուների աջակցությունը, որոնք ազգային դրոշներով էին եկել: «Այստեղ ես շատ հայրենակիցներ ունեմ, որոնք հաճախում են «Բորուսիայի» խաղերին: Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղով: Այդ երկրպագուները եկել են իմ համար, այլ ոչ թե՝ «Գաբալայի» դեմ գործելու: Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա խաղից առաջ ասել էի, որ սա իմ համար յուրահատուկ հանդիպում չէ: Սակայն գոլն ինձ դուր եկավ: Այստեղ որեւէ սկզբունքայնության մասին խոսք չկա», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր