211652_close_icon
views-count2826 դիտում article-date 21:05 07-11-2015

Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» շարունակում է ջախջախել. տեսանյութ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում շարունակում է ջախջախել իր մրցակիցներին: Հերթական «զոհը» 12-րդ տուրում «Շտուտգարտն» էր, որին «Բավարիան» հաղթեց 4:0 հաշվով: Բոլորը գոլերն էլ գրանցվեցին 1-ին խաղակեսում, որից հետո 2-րդ խաղակեսում մյունխենցիները պարզապես խնայեցին ուժերը: «Բավարիան» 11-րդ հաղթանակը տարավ և վաստակեց 34 միավոր: 26 միավոր ունի Դորտմունդի «Բորուսիան», որն իր հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 8-ին՝ «Շալկեի» հետ: Նշենք, որ անցած մրցաշրջանի մրցանակակիրները՝ Լևերկուզենի «Բայերն» ու «Վոլֆսբուրգը» պարտություններ կրեցին՝ համապատասխանաբար «Քյոլնից» (1:2) և «Մայնցից» (0:2): Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր «Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 4:0 Արյեն Ռոբեն, 11, Դուգլաս Կոստա, 17, Ռոբերտ Լևանդովսկի, 37, Թոմաս Մյուլեր, 40
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր