2614 դիտում
20:24 05-12-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» առաջին պարտությունը կրեց առաջնությունում. տեսանյութ
Մյունխենի «Բավարիան» առաջին պարտությունը կրեց Գերմանիայի Բունդեսլիգայում՝ առաջնության կենտրոնական խաղում պարտվելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Հանդիպման սկիզբը արտառոց ոչինչ չէր խոստանում: «Բավարիան» հսկայական առավելություն ուներ, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել «Բորուսիայի» դարպասը:
Իսկ ահա 2-րդ խաղակեսում խաղի պատկերը փոխվեց: Մյոնխենգլադբախցիները սկսեցին ավելի մեծ ուժերով առաջ գնալ և 54-րդ րոպեին ֆանտաստիկ գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեցին հաշիվը:
66-րդ րոպեին «Բորուսիան» ևս մեկ արտակարգ կոմբինացիայից հետո կրկնապատկեց հաշիվը: 2 րոպե անց նորից դաշտի տերերի հերթական գրոհը պսակվեց հաջողությամբ:
75-րդ րոպեին 9 ամսվա բացակայությունից հետո «Բավարիայի» կազմում փոխարինման դուրս եկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը արդեն 6 րոպե անց առաջին գոլը: Սակայն խաղը փրկել մյունխենցիներին չհաջողվեց:
«Բավարիան» այս պարտությունից հետո 40 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ «Բորուսիան» վաստակեց 26 միավոր և շարունակում հաղթական վերելքը մրցաշարային աղյուսակում՝ զբաղեցնելով արդեն 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մխյոնխենգլաբախցիները առաջնությունը սկսել էին 5 անընդմեջ պարտությամբ:
Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «Բավարիա»՝ 3:0
Գոլերը՝ Վենդտ, 5, Շտինդլ, 66, Ջոնսոն, 68 – Ռիբերի, 81
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3100 դիտում
10:01 21-11-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» մրցաշրջանում 2-րդ պարտությունը կրեց. տեսանյութ
2567 դիտում
14:12 29-09-2016
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» Մադրիդում առաջին պարտությունը կրեց, մարտական ոչ-ոքի Ռոստովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2823 դիտում
21:05 07-11-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» շարունակում է ջախջախել. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին