211652_close_icon
views-count3196 դիտում article-date 19:00 08-11-2015

Ջոն Լենոնից գողացված կիթառը վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկարներ)

1960-ական թվականներին Ջոն Լենոնից գողացված կիթառը Բևերլի Հիլզի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 2,4 մլն դոլար գումարով, գրում է BBC-ն: Gibson կիթառը, որը Լենոնը գնել էր Լիվերպուլում 1962 թվականին, օգտագործվել է The Beatles-ի այնպիսի կատարումների ժամանակ, ինչպիսին են՝ «Love Me Do», «Please Please Me», «I Want to Hold Your Hand» և «From Me to You»: 1964-ին Լոնդոնում սուրբ ծննդյան համերգից հետո կիթառն անհետացել էր: 1970-ին Ջոն Մաքքոուն գնել էր այն ԱՄՆ կոմիսիոն մի խանութներից մեկից՝ չիմանալով՝ ում գործիքն է: Այնուհետև փորձագետները ըստ նկարների պարզել էին՝ ում է պատկանում այն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր