211652_close_icon
views-count5270 դիտում article-date 16:01 09-11-2015

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանը հատած Հայաստանի 73-ամյա քաղաքացուհու ձերբակալման մասին

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին, տեղեկացնում է report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր