10272 դիտում
18:52 09-11-2015
Դատարանը բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը. 91-ամյա տատուն սպանած 28-ամյա թոռը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 9-ին, Հայաստանի քննաչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Արման Կարապետյանի նկատմամբ, ով կասկածվում է իր տատիկին` 91-ամյա Սիրանուշ Կարապետյանին սպանելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է ավագ քննիչ Հ. Հայրապետյանի միջնորդութունը և Արման Կարապետյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/06/69681/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Կամարակի 1-ին նրբանցքի թիվ 29 տանը սկսվել էր քննչական փորձարարություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ ու ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի մասնակցությամբ նշված տուն էին բերել 91-ամյա Սիրանույշ Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալված նրա թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին:
Ա. Կարապետյանը ոստիկաններին, քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց էր արել այն վայրը, որտեղ կոտրել և գցել էր գրիչը և կայանել էր իր Suzuki ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի:
Տատուն սպանելուց հետո նա ալիբի ստեղծելու պատրվակով ձախ ձեռքով լուսանկարների հետևի մասում գրել էր հաշվեհարդարի բառեր՝ ուղղված իրեն, մասնավորապես. «Արման դու սրանով չես պրծնի, սա հլը սկզիբն ա, մենք քեզ գտնելու ենք» և այլն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+