1317 դիտում
15:56 10-11-2015
Տուլայի ավտովթարից տուժածի վիրահատությունը բարեհաջող է անցել
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:
Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:
Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի կապակցությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանից ժամանած բժիշկների հետ կայցելի նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխված տուժածին:
Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:
Նմանատիպ նյութեր
4623 դիտում
13:14 01-05-2019
Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Արծրուն Հովհաննիսյան
2226 դիտում
14:56 24-10-2020
Ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
4774 դիտում
17:24 12-11-2019
Վնասվածքաբանները բարեհաջող իրականացրել են 170 կգ կշռող կնոջ բարդագույն վիրահատությունը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»