211652_close_icon
views-count5268 դիտում article-date 12:29 10-11-2015

Ուրախ լուր. նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը պատրաստվում է ամուսնանալ. նա իր ընտրյալի հետ ծանոթացել է գերությունից հետո

2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ 2014 թ-ի հոկտեմբերի 2-ին երրորդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը ոչ միայն բարեհաջող շարունակել է ծառայությունը, այլեւ պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկևազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 28-ին տեղի կուեննա նրանց նշանադրությունը, իսկ 1 շաբաթ անց՝ հարսանիքը: Հարսնացուն Օշական գյուղից է: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2014թ-ի հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը եւ ավելացրել, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:

Նմանատիպ նյութեր