3389 դիտում
18:28 08-10-2014
Գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նման եզրահանգաման է եկել մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրելով նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերը: Իսկ, թե երբ կմեկնի ծառայության դեռ պարզ չէ:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ 2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանի մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա է ախտորոշվել, որը տեւական սթրեսի հետեւանք է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նշել էր, որ դրան գերության մեջ երկար ժամանակ գտնվելն ու սթրեսային իրավիճակն է նպաստել: Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, Հակոբի մոտ նաեւ քթի միջնապատի ձեւախեղում է հայտնաբերվել՝ շնչառական ֆունկցիայի խախտմամբ: «Ապրումների հետեւանքով սրված տեսողության հետ կապված խնդրի եւս կա ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ»,- նշել էր նյարդաբանության կլինիկայի ղեկավարը:
Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը եւ ավելացրել, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
16:20 07-10-2014
Գերությունից վերադարձած Հակոբը կշարունակի՞ ծառայությունը, թե՞ ոչ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»