211652_close_icon
views-count1172 դիտում article-date 09:30 12-11-2015

ԱՄՆ-ի փորձագետները կմիանան ռուսական A321 օդանավի կործանման հետաքննությանը

ԱՄՆ Տրանսպորտի ազգային անվտանգության խորհրդի փորձագետները պատրաստ են մեկնել Եգիպտոս՝ հետաքննելու ռուսական A321 ուղոևրատար օդանավի կործանումը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, հաղորդում է Ria Novosti-ն: Նա նշե է, որ ամերիկացի փորձագետներին կտրվի ավիաաղետի վայր մուտք գործելու լրիվ թույլտվություն և աշխատեօլու միջազգային փորձագետների հետ: Եգիպտական կողմը ամերևիկացիներից աղետւ եհտաքննելու գործում օգնության առաջարկ էր ստացել 2 օր առաջ և անմիջապես տվել իր համաձայնությունը: Հիշեցնենք, որ ռուսական A321 ուղևորատար օդանավը կործանվել է Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ի առավոտյան՝ Շարմ Էլ Շեկխից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները:

Նմանատիպ նյութեր