211652_close_icon
views-count15798 դիտում article-date 12:28 17-11-2015

Հայտնի է դարձել Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման պատճառը

Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ուղևորատար A321 օդանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով, հաղորդում է Tass գործակալությունը: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Վերջինիս փոխանցմամբ՝ օդանավի բեկորների վրա հայտնաբերվել են անհայտ ծագման պայթուցիկ նյութերի հետքեր: Օդանավի կործանման պատճառը եղել է մինչև 1 կգ տրոտիլին համարժեք ինքնաշեն պայթուցիկ նյութով սարքը: Հիշեցնենք, որ օդանավը Շարմ Էլ Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց վայր է ընկել Սինայի կենտրոնական հատվածում: Զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:

Նմանատիպ նյութեր