211652_close_icon
views-count1612 դիտում article-date 16:29 12-11-2015

Չինաստանը Ռուսաստանից կստանա C-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ

Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մոտ 1,5 տարի հետո Չինաստանը կստանա ռուսական C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրներ: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական ոլորտին մոտ կանգնած աղբյուրը: Այն մասին, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր C-400 «Տրիումֆ» համակարգերի մատակարարման մասին պայմանագիր, պաշտոնապես հայտարարվել էր միայն այս տարվա ապրիլին: Գործարքի արժեքը չի հրապարակվում: C-400 «Տրիումֆ»-ը զենիթահրթիռային հեռահար համակարգ է՝ հագեցած տարբեր հեռահարության մի քանի տիպի հրթիռներով: Մշակվել է 2000 թվականներին ռուսական «Ալմազ» (ներկայումս՝ «Ալմազ-Անթեյ») կոնցեռնի կողմից: Համալրել է ՌԴ սպառազինությունների շարքը 2007 թվականին:

Նմանատիպ նյութեր