211652_close_icon
views-count5843 դիտում article-date 15:06 20-08-2016

Իրանը Ռուսաստանից C-400 ԶՀՀ-ներ չի գնի

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հայտարարելէ, որ Իրանը Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պլաններ չունի, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանցի նախարարի խոսքով՝ ռուսական կողմն Իրանին առաջարկել է նշված համակարգերը, սակայն իրենք այս պահին դրանք գնելու մտադրություն չունեն։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Հոսեին Նագավին ասել էր, որ Իրանի ղեկավարությունը խնդիր չի տեսնում Մոսկվայից ոչ թե C-400, այլ C-300 ԶՀՀ-ներ ձեռք բերելու հարցում։

Նմանատիպ նյութեր