211652_close_icon
views-count3370 դիտում article-date 19:55 12-11-2015

32 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահը

«Մանչեսթեր Սիթիի» և Հունգարիայի հավաքականի նախկին դարպասապահ Մարտոն Ֆյուլոպը 32 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից, հայտնում է հունգարական ՄՏԿ ակումբի պաշտոնական կայքը: Բացի «Մանչեսթեր Սիթիից», Ֆյուլոպը հանդես է եկել անգլիական «Տոտենհեմում», «Քովենթրիում», «Սանդերլենդում», «Լեսթերում», «Սթոք Սիթիում», «Իպսվիչում», «Վեսթ Բրոմվիչում»: Նրա վերջին ակումբը եղել է կիպրական «Աստերասը», որտեղից դարպասապահը հեռացել է 2013 թվականին: Հունգարիայի հավաքականի կազմում Ֆյուպոլը 24 հանդիպում է անցկացրել: Նրա մոտ 2013 թվականին՝ ուսի շրջանում հայտնաբերվել էր ուռուցք, որը հեռացվել էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր