211652_close_icon
views-count7886 դիտում article-date 19:59 10-02-2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հյուս. Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացողը մահացել է 36 տարեկան հասակում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հյուսիսային Իռլանդիայի նախկին կիսապաշտպան Լիամ Միլերը կյանքից հեռացել է 36 տարեկան հասակում: Ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2017թ. նոյեմբերին: Իր 16 տարվա կարիերայի ընթացքում Միլերը Հյուսիսային Իռլանդիայի կազմում 21 հանդիպում է անցկացրել: Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», հանդես է եկել նաև «Սելթիկում», «Քունզ Պարկ Ռենջերսում», «Սանդերլենդում», «Լիդսում» և այլն:

Նմանատիպ նյութեր