211652_close_icon
views-count24418 դիտում article-date 22:31 12-11-2015

Ուկրաինայի 42-ամյա քաղաքացին կասկածվում է Դուբայ-Երևան չվերթով Հայաստան մեծ քանակի կոկաին տեսակի թմրամիջոց տեղափոխելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ կառավարության առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` նոյեմբերի 10-ին Երևանում հայտնաբերված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգվածի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է բերվում խոշոր չափի թմրամիջոց: Ոստիկանության 6-րդ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ծառայության աշխատակիցները ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի, ՀՀ ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժնի և Ֆինանսների նախարարության Զվարթնոց տարածաշրջանային –մաքսատան ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ համատեղ իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ` ժամը 15:34-ին Դուբայ-Երևան թիվ 715 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն են տեղափոխել Ուկրաինայի Հանրապետության մի քաղաքացու: Ֆոտլրագրողի տեղեկություններով` [color=#EF2929]այդ քաղաքացին Ուկրաինայի Հանրապետության Զակարպատսկի մարզի Դյաչևսկի շրջանի բնակիչ, 42-ամյա Իլիանա Շելևերին է ում պատկանող ուղեբեռում հայտնաբերվել է 7 հատ պլաստմասե տարաներ` նախատեսված հեղուկ օճառի համար: Սակայն տարաների մեջ հայտնաբեվել է պոլիէթիլային տոպրակներով փաթեթավորված ընդհանուր մոտ 3.014.9 գրամ կշիռով կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր