960 դիտում
14:58 13-11-2015
ՀՀ-ում պաշտոնավարման ավարտի հետ կապված՝ ընդունել են ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ գնդապետին
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին և պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության սպա, մայոր Ջասթին Ռութլիջին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ջոն Ֆրիելը:
Ողջունելով հյուրերին` Լևոն Այվազյանը մայոր Ռութլիջին շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ռութլիջը պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Նմանատիպ նյութեր
730 դիտում
17:01 04-08-2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին
1349 դիտում
15:21 30-01-2016
Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան