211652_close_icon
views-count1349 դիտում article-date 15:21 30-01-2016

Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին

Հունվարի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն ապագայում էլ ավելի կզարգանա: Գնդապետ Մավրոեիդիսը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և հունական կողմից առաջարկվող համագործակցության ծրագրերը:

Նմանատիպ նյութեր