Վաղը առավոտյան ուժեղ քամիները հանրապետությունում կդադարեն
Նոյեմբերի 12-ին հանրապետության տարածքով անցնող մթնոլորտային ճակատի ազդեցությամբ պայմանավորված՝ շրջանների զգալի մասում դիտվել է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, իսկ առավելագույն արագությունը գրանցվել է Վանաձոր քաղաքում՝ մինչև 40մ/վրկ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ներկա պահին քամիների ուժը զգալիորեն թուլացել է, սակայն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը հաջոր ճակատի ներխուժմամբ կրկին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում՝ 25-30մ/վրկ և տեղումներ:
Նոյեմբերի 14-ի առավոտյան ժամերից մթնոլորտային ճակատը կհեռանա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով անտիցիկլոնին, կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում, կդադարեն նաև քամիները:
Մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ հանրապետությունում կայուն եղանակը կպահպանվի, տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի գիշերը կնվազի 2-4 ասիճանով, սակայն 16-17-ին նույնքանով կբարձրանա:
Մայրաքաղաքում առաջիկա 5 օրերին գիշերը ջերմաստիճանը կտատանվի 0…+2, ցերեկը +12…+14 աստիճանի սահմաններում: