7056 դիտում
11:00 14-11-2015
Հակառակորդի կողմից զոհված Վահեն մահվանից օրեր առաջ ծառայակցի կյանքն էր փրկել. նա ընտանիքի միակ տղան էր եւ օրեր անց պետք է զորացրվեր
Հակառակորդի գնդակից զոհված Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, ընտանիքի միակ տղան, իրենից մեծ 1 քույր ունի եւ օրեր անց պետք է զորացրվեր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը:
Ավելին, պատմեց, որ Վահեն դեպքի օրը տանը պետք է լիներ, քանի որ օրեր առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար մեդալով էին պարգեւատրել եւ 10-օրյա արձակուրդ տվել, բայց Վահեն, հաշվի առնելով, որ 1 ամսից վերադառնալու է տուն, նախնըտրել էր շարունակել ծառայությունը, նախընտրել էր արձակուրդ չգնալ՝ մտածելով, որ 1 ամսից զորացրվելու է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am