65702 դիտում
11:49 15-11-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրի գետն ընկած Nissan Teana-ի միջից դուրս է բերվել պայմանագրային զինծառայող` 2 երիտասարդ տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան- Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում` Մեղրի գետում ավտոմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել է նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ:
Հրշեջներն ու ոստիկանները քաղաքացիների օգնությամբ գետում հայտնված Nissan Teana մակնիշի 34 ZC 231 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել Շվանիձոր գյուղի բնակիչ, 24-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանի դին:
Այս պահին վերամբարձ կռունկի միջոցով փորձում են դուրս բերել գլխիվայր շրջված ավտոմեքենան, որի մեջ է նաև մյուս մահացածը` Արամ Ասլանյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում են:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ էին, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարահատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+