84226 դիտում
19:05 25-04-2022
Արտակարգ դեպք Ալավերդիում. մինչ փրկարարներն ու պարեկները որոնում էին Դեբեդ գետն ընկած 2-ամյա աղջկան, 32-ամյա տղան մոտ 2 կմ հեռավորության վրա, վտանգելով իր կյանքը, գետից դուրս է բերել երեխային և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի Պարեկային Ծառայության գումարտակի 2 րդ վաշտի 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը, ով լսելով դեպքի մասին անմիջապես մասնակցում է որորնողական աշխատանքերին, նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին:
Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետը և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային ապա տեղափոխում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:
32-ամյա Ժիրայր Պողոսյանն է, ով գետից դուրս է բերել 2-ամյա երեխային
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+