211652_close_icon

Հայտնի է դարձել փարիզյան ահաբեկչությունները կազմակերպողի և ֆինանսավորողի անունը

views-count17924 դիտում article-date 12:30 16-11-2015
Ֆրանսիական RTL ռադիոկայանը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ իրականացված ահաբեկչական պայթյունների հեղինակը 27-ամյա սիրիացի ծայրայեղական Աբդելհամիդ Աբաուդն է, հաղորդում է Gazeta.ru-ն: Հետաքննության տվյալներով՝ Աբաուդն է հանդիսացել պայթյունների, հարձակումների ֆինանսավորողը և կազմակերպիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենաակտիվ գրոհայիններից մեկը: Բացի այդ, վերջինիս անունը արդեն իսկ շրջանառվել է Բելգիայում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման հետաքննության շրջանակներում: Նա նաև եղել է այս տարվա սկզբին Հունաստանում հետապնդվող ահաբեկիչների մեջ և որոշ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել: Նշվում է, որ հենց Հունաստանի տարածքով է սիրիացի մահապարտ-ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը մտել Եվրոպայի տարածք:

Նմանատիպ նյութեր