1417 դիտում
08:58 17-11-2015
«Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ։ Վճռական այո». ՀՅԴ-ն առաջինն է, որ օգտվել է անվճար գրատախտակներից. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
««Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որը իշխանությունների հետ համակարծիք է և դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդես է գալիս «այո»–ի դիրքերից, առաջին և առայժմ միակ քաղաքական ուժն է, որը վերջապես օգտվեց Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված անվճար քարոզչական գրատախտակներից։
Հիշեցնենք, որ քարոզարշավի առաջին իսկ օրերից Երևանի փողոցներում վարչական շրջանների աշխատակազմերը փակցրեցին սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզչության համար առանձնացված անվճար գրատախտակները։ Սա նախատեսված է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով։
Գրատախտակները փակցնելու օրվանից մոտ մեկ ամիս անց Դաշնակցությունը, առաջինը մյուսներից, փակցրել է իր նախընտրական պաստառները առյուծի և արծվի նկարներով, ինչպես Հայաստանի զինանշանն է, որի վրա գրված է. «Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ։ Վճռական այո»։ Դաշնակցությունը, ոգևորված նոր Սահմանադրություն ունենալու հեռանկարներով, կարծես թե «խառնել է սաղ»։ ՀՅԴ-ն անվճար գրատախտակների ամբողջ մակերեսն է օգտագործում հաշվի չառնելով ընդդիմախոս քաղաքական ուժերի շահերը։ «Հանրաքվեի մասին» օրենքի Հոդված 20-ի ութերորդ ենթակետում նշված է, որ գրատախտակներն ունենում են երկու հավասար մակերեսներ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար։ Դաշնակցությունը օգտագործել Է երկուսը միաժամանակ»։
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
2730 դիտում
11:00 07-03-2020
Ցանցային «Այո». ստեղծեք «Այո»-ի ձեր թիմը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»