211652_close_icon
views-count1014 դիտում article-date 13:20 17-11-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ «Սիրելի՛ ուսանողներ, Նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը հերթական անգամ հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս կարևորելու այն դերը, որ ուսանող երիտասարդությունն ունի ցանկացած երկրի զարգացման ու ապագայի կերտման գործում: Մեր պարագայում այս հանգամանքն առավել քան կարևորված է, քանզի կրթված ու բանիմաց հայ երիտասարդները մեր երկրի ու մայրաքաղաքի ամենաթանկ կապիտալն են: Ցանկացած ծրագրում երիտասարդների գործուն մասնակցությունը լավագույն երաշխիքն է, որ այն կյանքի կկոչվի առավելագույն արդյունավետությամբ: Այդպիսով ապահովվում է նաև շարունակական կայուն զարգացումն ու հզորացումը, ինչը յուրաքանչյուր հասարակության հիմնանպատակների շարքում առաջնայիններից է: Ըստ այդմ կհորդորեմ, որ առավելագույն արդյունավետությամբ տնօրինեք այն ժամանակը, որը տրված է սովորելու, գիտության և արվեստի բնագավառում նորը բացահայտելու, համարձակ նախաձեռնություններով հանդես գալու համար: Միշտ հիշեք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, աշխատասիրությունը, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձեր մղումն ու պատրաստակամությունը մեր առաջընթացի հիմքն են: Ու ես վստահ եմ, որ դուք ձեր անկոտրում կամքով ընդունակ եք հաղթահարելու ցանկացած դժվարություն՝ միահամուռ ուժերով մեր երկիրը դարձնելու այնպիսին, ինչպիսին երազում ենք տեսնել յուրաքանչյուրս: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին մշտապես պատրաստակամ է համագործակցելու ուսանողների հետ՝ մայրաքաղաքի զարգացմանն ու դրական փոփոխություններին միտված նրանց նախաձեռնություններն իրագործելու ճանապարհին: Սիրելի՛ ուսանողներ, Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ` մաղթում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունների հիմքում մշտապես լինի հանուն երկրի կայուն զարգացման ու հզորացման հիմնանպատակը»:

Նմանատիպ նյութեր