2336 դիտում
11:24 17-11-2015
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայ-անգլիական ճակատամարտի ելքը վճռեցին Հայաստանի աղջիկները
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Անգլիայի ընտրանու հետ:
Բոլոր խաղատախտակներում էլ արդյունավետ ելք գրանցվեց: Շարունակում է զարմացնել մեր առաջատար Լևոն Արոնյանը: 3-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթելուց հետո Արոնյանը պարտվեց Մայքլ Ադամսին (2744):
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Դևիդ Հաուելին, Հրանտ Մելքումյանը սևերով առավելության հասավ Նայջել Շորթի (2686) նկատմամբ, իսկ չորրորդ խաղատախտակում Գիվեյն Ջոնսը սևերով հաղթեց Կարեն Գրիգորյանին, որը իր նորամուտն էր նշում Հայաստանի հավաքականում:
Մեր տղամարդկանց հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը սկզբունքային մրցավեճում 3:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին և 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը նույնպես անգլիացիներն էին: Այս մրցավեճում մեր աղջիկները հաղթեցին 3:1 հաշվով: Հաղթական միավորներ բերեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5801 դիտում
12:06 06-09-2017
Արթուր Ոսկանյան. Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը
1866 դիտում
15:07 30-01-2019
Ունաի Էմերի. «Կարդիֆի» հետ հանդիպման ելքը վճռեցին մանրուքները
724 դիտում
15:58 22-05-2019
Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին