211652_close_icon
views-count1038 դիտում article-date 12:41 17-11-2015

Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ. «Սիրելի ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Անչափ կարևորվում է ուսանողության դերը գիտելիքահեն հասարակության ձևավորման ու զարգացման ներկա ժամանակաշրջանում: Բարեկիրթ, մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդների վրա է խարսխվում զարգացած, ուժեղ ու տնտեսական ամուր հիմքեր ունեցող պետության տեսլականը: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևորվում է կրթության ոլորտի զարգացումը, որակյալ մասնագիտական կրթության ապահովումը, բարձրորակ կադրերի պատրաստումը: Հայրենասիրությունը, զարգացած և ամուր պետություն ունենալու ձգտումը պարտավորեցնում է լինել առավել խստապահանջ թե սեփական անձի, թե մատուցվող գիտելիքների հանդեպ, պահանջում է լինել ակտիվ ու ներգրավված՝ կրթության ոլորտում ընթացող բոլոր գործընթացներում: Ներկա փուլում իրականացվող կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունն է: Միաժամանակ հույս եմ հայտնում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ առաջիկայում պետական տոնացույցում կունենանք Հայաստանի ուսանողության օր և պատահական չէ, որ տոնական օր է ճանաչվելու մայիսի 16-ը՝ հիմք ընդունելով 1919 թվականին Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը: Վստահ եմ, որ մայր բուհի ստեղծման օրը մեր ժողովրդի համար ունի պատմական նշանակություն և թանկ է բոլոր ժամանակների և ներկայիս ուսանողության համար: Կրկին շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող մեր ուսանողներին միջազգային այս տոնի կապակցությամբ, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում»:

Նմանատիպ նյութեր