211652_close_icon
views-count2590 դիտում article-date 16:02 17-11-2015

Անգամ տուալետ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյանը բորբոքված է

Անգամ տուալետ չենք կարողանում մտնել: Մինչեւ տնից հասնում եմ աշխատավայր, 18 կամերա ինձ նկարում է: Այս մասին այսօր ԱԺ-ում դժգոհեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, իր ամբողջ կյանքը նկարվում է: «Այդքան մտածո՞ւմ եք մեր մասին, որ սխալ քայլ չանե՞նք, «լեւի» չգնա՞նք: Էլ չեմ ասում, որ տանը ամեն ինչ լսվում է, նկարվում է»,- դժգոհեց Հ. Բագրատյանը: Ավելին՝ դիմելով ՀՀԿ-ականներին՝ առաջարկեց իրենց ձեռք չառնել. «Սա ձեր բացահայտ կիքսն է: Անընդհատ ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ նախաձեռնությամբ եմ հանդես եկել, մի անգամ քննարկե՞լ եք»:

Նմանատիպ նյութեր